Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է, գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում:
Զբաղեցնում է 2638 հեկտար մակերես Փամբակի և Բազումի լեռների հովտում:
Քաղաքի կարգավիճակ ստացել է 1924 թվականից, կոչվել է Ղարաքիլիսա, հետագայում վերանվանվել է Կիրովական, 1992 թվականից կոչվում է Վանաձոր:
Հեռավորությունը Երևանից ավտոմոբիլային ճանապարհով 125 կմ է, երկաթգծով` 224 կմ: Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է 1353 մ: Քաղաքի միջով անցնում են Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը: Կլիման փափուկ է և մեղմ:
Տրանսպորտային հանգույց է, այստեղով են անցնում Երևան–Թբիլիսի երկաթգիծը, ինչպես նաև կարևորագույն միջպետական ավտոճանապարհներ:
Մշտական բնակչությունը՝ 81400:
Խորհրդային տարիներին եղել է հզոր արդյունաբերական, միաժամանակ առողջարանային և զբոսաշրջային քաղաք:
Համայնքի զարգացման հեռանկարներն են՝
Վանաձորը դարձնել կանաչ, մաքուր, բարեկարգ, կրթական և մշակութային զարգացած ենթակառուցվածքներով, առևտրի և սպասարկման, բնակչության համար բավարար կենսապայմաններ ունեցող և զբոսաշրջության համար գրավիչ քաղաք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s