Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:  Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի  մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Հարցեր

  1. Բույսերի ի՞նչ տեսակներ գիտեք:

,

  1. Թվարկեք չորադիմացկուն բույսերը:

արմավենին, ֆիկուս, կակտուսը, ուղտափուշը և օշինդրը։

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: Կավ, մետաղ, ապակի, պլաստիկ, փայտից և քարից։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ: Մարմին — աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ։ Նյութ — փայտ, ոսկի, պղինձ
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ — ալյումին, երկատ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի։ հեղուկ-ջուր, նավթ։ գազային — գոլորշի, թթվածին։

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Մաքուր պահենք մեր օդը

տեքստ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    • Եթե օդ չլինի, մարդիկ և կենդանիները չեն կարողանա ապրել։
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:
    • Եթե օդը աղտոտված լինի, մարդուն շատ վնաս կտա։
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:
    • Ծառերը մաքրում են օդը։
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
    • Եթե մարդը երկար թողնի մեքենան միացած և չվարի, կողքի բուսյերին և մարդկանց վնաս կտա գազերով աղտոտելով օդը։

Ապարներ և օգտակար հանածոներ

Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.https://anjelableyan.wordpress.com/2020/11/12/%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ae%d5%b8%d5%b6%d5%a5%d6%80-3/

պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

շինանյութ տուֆ,  բազալտ, ավազ, կավ, մարմար

վառելիք նավթ, կրաքար, քարածուխ, բնական գազ

 մետաղ  պղինձ, ոսկի, արծաթ,  երկաթ, այլումին

 թանկարժեք քար ալմաստ,  զմրուխտ, փիրուզ, օպալ

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Առաջադրանք 

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը—————— է։ ————— միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը ——————է, ամենագեղեցիկը՝ —————։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող ———————աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, ——————, ————- և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից: