Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Առաջադրանք 

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը—————— է։ ————— միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը ——————է, ամենագեղեցիկը՝ —————։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող ———————աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, ——————, ————- և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Իմ սիրելի կենդանին

Իմ ամենասիրած կենդանին կատուն է։ Կատուները ունեն լավ լսողություն, որի օգնությաբ նրանք կարող են որսել մկներին ու փոքր կենդանիներին։  Կատուների հոտառությունն էլ է սուր։ Կատուները լավ են տեսնում մթության մեջ։ Նրանք ունեն սուր ատամներ ու սուր ճանկեր։  Կատուները  ճկուն կենդանի են, այդ պատճառով էլ նրանք կարող են արագ վազել և բարձր ցատկել։ Կատուները  շների պես տարածված են։ Առյուծը, վագրը, հովազ, լուսանը, պուման համարվում են մեծ կատուների տեսակ։