Սահադաշտ

Մենք հունվարի 16 ին գնացել էինք սահադաշտ։ Մենք ավտոբուսով գնացինք 30 րոպե։Առաջինը մենք գնացինք Իրինա Ռոդնինայի սահադաշտ։ Մենք շատ երկար սպասում էինք, բայց իզուր սպասեցինք, որովհետև սառույցը վնասված էր։ Հետո գնացինք Կարապի լճի սահադաշտ։ Ես առաջին անգամ չէի կարողանում վարել, հետո կարողացա։ Ես այսպես սովորեցի առաջինը․ ես մի ձեռքով բռնվում էի փայտերից ու քայլում էի։ Երկրորդը ես առանց բռնվելու էի քայլում։ Հետո ես սկսեցի գնալ խորքերը վարել։ Ես խորքերում չէի ընկնում, բայց ես վախենում էի ընկնել։ Ամենալավը քշում էր Յանան։