
Իմ երազած մոլորակը խաղերի մոլորակն է։ Այս նկարի վրա նկարած է այդ մոլորակի պոռտալը։ Իմ մոլորակում կան բոլոր խաղերը, օրինակ՝ լաբիրինտներ, հեռախոսային խաղեր, երազանքներ։

Իմ երազած մոլորակը խաղերի մոլորակն է։ Այս նկարի վրա նկարած է այդ մոլորակի պոռտալը։ Իմ մոլորակում կան բոլոր խաղերը, օրինակ՝ լաբիրինտներ, հեռախոսային խաղեր, երազանքներ։
Տիեզերքում կա 8 մոլորակ, որոնց անուներեն են՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Տիեզերքում կան անվերջ շատ աստղ։ Աստղերը մեծ են մեր մոլորակներից։ Արևը չի համարվում մոլորակ, որովհետև նա աստղ է։

Իմ սիրած տարվա եղանակը ձմեռն է։ Ես սիրում եմ ձմեռը, որովհետև ստանում եմ Ձմեռ պապիկից նվերներ և քանի որ ձյուն է գալիս։ Ինձ դուր է գալիս խաղալ իմ ընկրների հետ ձյան հետ։
Իմ տունը շատ մեծ է։ Մենք ապրում ենք բարձրահարկ շենքի 8-երորդ հարկում։ Իմ տունը բաղկացած է 4 սենյակից։ Նաև մենք ունենք պատշգամբ։ Պատշգամբում կան աթոռներ, սեղան և ծաղիկներ։Մեր հյուրասենյակը շատ մեծ է, այնտեղ կա հեռուստացույց, բազմոց և խոհանոց։ Ես ունեմ առանձին սենյակ։ Նա մեծ է և այնտեղ կա աթոռ, սեղան, բազմոց, պահարան, խաղալիքներ և մահճակալ։ Մեր խոհանոցի պատին կախված են իմ ընտանիքի նկարները։ Ինձ դուր է գալիս իմ տունը։
Իմ ընկերոջ անունը Արեգ է։ Նա լավ է աշխատում համակարգչով։ Նա լավ գիտի մաթեմատիկա, համակարգչային խաղեր և լողալ։ Ինքը սիրում է խաղալ շախմատ, բայց շատ լավ չի խաղում։ Արեգը շատ է խոսում։ Դրա պատճառով էլ դասատուն ջղայնանում է։
Իմ ընտանիքը մեծ է։ Ես ունեմ մայրիկ, հայրիկ, 2 պապիկ, 2 տատիկ, եղբայր և «դվայոռդնի » քույրիկ։ Իմ փոքրիկ եղբայրը չոչ անելով գալիս է իմ սենյակ։ Իմ եղբայրը ժպտերես է և շատ հետաքրքիր է։


Ես Ալեքս Տեր-Մովսիսյանն եմ, 8 տարեկան եմ ։ Ես Երևանցի եմ։ Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում։ Ես ունեմ փոքրիկ եղբայր։ Ես սիրում եմ խաղալ եղբորս հետ, գնալ խաղահրապարակներ, զբոսնել և շփվել իմ ընկերների հետ։

