Իմ սիրելի կենդանին
Իմ ամենասիրած կենդանին կատուն է։ Կատուները ունեն լավ լսողություն, որի օգնությաբ նրանք կարող են որսել մկներին ու փոքր կենդանիներին։ Կատուների հոտառությունն էլ է սուր։ Կատուները լավ են տեսնում մթության մեջ։ Նրանք ունեն սուր ատամներ ու սուր ճանկեր։ Կատուները ճկուն կենդանի են, այդ պատճառով էլ նրանք կարող են արագ վազել և բարձր ցատկել։ Կատուները շների պես տարածված են։ Առյուծը, վագրը, հովազ, լուսանը, պուման համարվում են մեծ կատուների տեսակ։
Աստվածներ
My Friend
Ծիրանի ծառը
Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։
— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։
— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։
— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։
— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։
— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։
— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։
— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։
Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.
— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…
Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։
— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։
— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։
Արկածախնդրական — Արկածախնդրին հատուկ:
Նորելուկ — Որևէ ասպարեզում նոր հայտնված՝ նոր հրապարակ իջած (մարդ):
Մաթեմատիկա
Իմ խորհուրդը Փիլոսին
2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ: Ես խորուրդ եմ տալի, որ Փիլոսը միայնակ դուրս չգնա։

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝ անունը Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.
— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:
— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.
-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…
-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի» կանեն:
-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:
Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:
-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:
-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:
-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:
-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:
Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:
-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :
— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:
Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:
Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.
-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…
Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:
Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:
Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.
-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:
-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:
Եվ շատ չի անցնում, մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:
Փիլոս, դու փիլո՜ս…
Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.
-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…
Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:
Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:
Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:
Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:
Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը գյուղացի, գլխով անցածը մտքին եղածը, պարի տաք ժամանակը պարելիս, «հայ—հույ» անել ուրախանալ, շունչը իրեն քաշել չշնչել, վազելը մեկ անել շատ արագ վազել, հանդ դաշտ, հանդիմանել հակառակվել, գավազան ձեռնափայտ:
3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
Փիլիոսը ու ասեղը
Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝ անունը Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.
— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:
— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:
Փիլիոսը ու կատուն
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.
-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…
-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:
Փիլիոսը ու նապաստակը
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի» կանեն:
-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:
Փիլիոսը ու հնձվորները
Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:
-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:
-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:
-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:
Փիլիոսը ու թաղումը
Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:
-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:
Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:
-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :
— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:
Փիլիոսը ու հառսանիքը
Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:
Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.
-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…
Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում:
Փիլիոսը ու տերտերը
Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:
Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:
Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.
-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:
-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:
Փիլիոսը ու արջը
Եվ շատ չի անցնում, մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:
Փիլոս, դու փիլո՜ս…
Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.
-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…
Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:
Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:
Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:
Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:
Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:
11․ Եթե ունեցածս փողը կրկնապատկեմ և 6դրամ ավելացնեմ, 40դրամ կստացվի։ Ինչքա՞ն փող ունեմ։ 40-6=34 34:2=17
10․ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։
1մառան 683
2մառան 500
9․ Երեք ծառայող 9510դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 250-ով ավելի, իսկ երրորդը՝ 680-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Յուրաքանչյուրը ինչքա՞ն ստացավ։
8․ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։
64+8=72 72:8= 9
7. 86մ կտավը բաժանեք 2 այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։
86:2=43 43-16=27 43+16=59 27,59
6․ Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը
5․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:
Սյուզին, Անին, Նարեկը, Դավիթը ու Արենը
4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։
28։2=14 500-200=300 14×300=12000
3․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։
78-48=30 30:5=6
2․ Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքբանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։
7 երեք ականի 18 երկու ականի
1․ Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։ 4
