Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին: Գրադարանում շատ լուռ էր, ևայնտեղ շատ մարդ կար։
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Լայոնելը  սիրում էր նայել գրքերին։  Յուլիսիսը զննում էր մարդկանց։
  3. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Գրադարանում պետք է ցածր խոսել, չաղմկել և չխանգարել գրադարանի այցելուներին։

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Երբ նա տեսավ տղաներին, նա սկսսեց գոռալով  խոսում ել, բայց նա ջղայնացած չէր։ 
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են: Գիրքը նոր բաներ սովորելու համար է։
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:  Կարդալ իմանալը  կարևոր է, որ մարդը շատ բան սովորի։
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ: Ջանի Ռոդարի
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  6. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: : Ջանի Ռոդարի, տիեզերքի մասին գիրքը և Ալիսան հրաշքների աշխարհում։

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս: Ես շատ բան կիմանամ։
  2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում: Գրքում տեսան նկարներ։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:Նա  մտածում էր, որ շուտ կկարողանա կարդալ։
  4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: ոչ ոք

Թվերը գրի՛ր տառերով։

45860-քառասունհինգ հազար ութ արյուր վաթսուն

14952- տասնչորս հազար ինն հարյուր հիսուներկու

74185-յոթանասունչորս հազար հարյուր ութսունհինգ

40305- քառասուն հազար երեք հարյուր հինգ

62090-վաթսուներկու հազար իննսուն

70019- յոթանասուն հազար տասնինն

 

2.    Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:

30 x 40 = 1200

20 x 70 = 1400

300 x 8 = 2400

40 x 90 = 3600

8 x 700 = 5600

900 x 5 = 4500

70 x 30 = 2100

30 x 30 = 900

3.    Լրացրո՛ւ պակասող թիվը։

450 + 270 + 130 +100 +50 = 1000

510 + 250 + 150  +90 = 1000

120 + 670 +  180 + 30 = 1000

       240+180 + 160 + 420= 1000

4.     Լուծի՛ր խնդիրները։
Ա. Պարգևը պիտի լուծեր 20 խնդիր: Նա լուծեց խնդիրների կեսը: Քանի՞ խնդիր մնաց լուծելու:

Լուծում 20:2=10

Պատ՝10

Բ․ Էլիզան պատրաստեց 40 օղաբլիթ: Օղաբլիթների կեսը բերեց դպրոց: Քանի՞ օղաբլիթ  Էլիզան թողեց տանը:

Լուծում  40:2=20

Պատ՝20

Գ․ Դավիթն ուներ 2400 դրամ: Նա իր գումարի կեսը տվեց Սոֆիին: Ինչքա՞ն գումար մնաց Դավթի մոտ:

Լուծում2400:2=1200

Պատ՝1200

Դ․ Մարիայի տնից մինչև տատիկի տուն 1600 մ է: Մարիան անցավ ճանապարհի կեսը: Ինչքա՞ն ճանապարհ մնաց անցնելու:

Լուծում 1600:2=800

Պատ՝800

17.03.2020

  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560-6540-4056

1452-5421-1245

7485-8754-4578

  • Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից;

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:

  • Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 150 և 280 թվերի գումարի և 140 -ի տարբերությունը:         150+280-140=290

Բ. 270 և 90 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 460-ով:                               270-90+460=640

Գ. Գտի՛ր 140 և 90 թվերի տարբերության կրկնապատիկը:                        (140-90)x2=100

Դ. Հաշվի՛ր 540 և 180 թվերի գումարի և 220-ի տարբերությունը:      540+180-220=500

  • Լուծի՛ր խնդիրները։

Ա․Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում ձմռան երեք ամիսների անունները գրելու համար։

դեկտեմբեր, հունվար, փետրվար                                         Պատ՝. 13

Բ․Քանի՞ անգամ ենք գրում 0 թվանշանը  1-100  թվերը գրելու համար։

10  20  30  40  50  60  70  80  90  100                                                          Պատ՝.11

Գ․Քանի՞ ընդհանուր տառ ունեն ձմռան երեք ամիսների անունները։

9+6+7=22                                                                                            Պատ՝.22

Դ․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը  1-50 թվերը գրելու համար։

4  14  24  34  40   44                                                                           Պատ՝.7

Ե․Անգելինան ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Օմին, և Օմն ունեցավ 1500 դրամ: Սկզբում Օմն ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում   1500-500=1000                                                              Պատ․՝1000

Զ․Ակսելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Ակսելի մոտ:Լուծում      3400-400-1000=2000