Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ ես կատարել եմ մաթեմատիայի, մայրենիի, ռուսերենի և անգլերենի առաջադրանքները։ Ես պատրաստել եմ տեսահոլովակ power point ծրագրով: Ես մաթեմատիկայից սովորել եմ իրար տակ բազմապատկել և իրար տակ բաժանել։ Ես իմ ընտանիքի անդամների հետ խաղացել եմ սեղանային խաղ։ Ազատ ժամանակ ես խաղում էի եղբորս հետ, նկարում էի, ֆիլմեր էի դիտում, լեգոյից հսկայական շենքեր էի պատրաստում, գիրք էի կարդում, համակարգչային խաղեր էի խաղում և իմ եղբոր հետ ֆուտբոլ էինք խաղում։ Ես դիտարկել եմ ընկերներիս Սերյոժա Աղամալյանի և Մհեր Պետրոսյանի բլոգերը։ Ինձ դուր եկավ Մհերի մեդիահմտուոթյունը և Սերյոժաի մարազական խաղերը։

Դիտարկում եմ ընկերոջս բլոգը

Ես այսօր կդիտարկեմ ընկերներիս Մհեր Պետրոսյանի և Սերյոժա Աղամալյան բլոգերը։

Մհերը կարողացել է իր բլոգի նկարը փոխել։ Իր բլոգի հղումը https://petrosyanmher.wordpress.com/page/5/:

Ապրիլի մեկից մինչև ապրիլի քսանը Մհերը ունի քառասուն հրապարակում։

Մհերը մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի և ռուսերենի առաջադրանքներ է կատարել։ Նա կցել է մեդիահմտություններ, հետաքրքիր տեսահոլովակներ, ինչպես է նկարում իր մայրիկի դիմանկարը, ինչպես է մարզվում, նա գրել է, թե ինչին է նման իր մայրիկը, օրակարգեր, շաբաթվա ամփոփումներ, նա երգում է երգեր, հրապարակել է power point-ի տեսահոլովակներ, նա խաղեր է խաղում։ Ինձ ամենաշատը դուր եկավ Մեդիահմտությունը։

Սերյոժան չի կարողացել փոխել իր բլոգի նկարը։

https://sergeyaghamalyan.home.blog/

Սերյոժան լրացրել է անգլերենի առաջադրանքները, ռուսերենի և մայրենի։ Նա խաղեր է խաղացել, մեդիահմտություն է արել, կցել է իր շունիկի նկարը, Պույ-պույ մկնիկի մուլտֆիլմն է կցել, մարզական խաղեր է խաղացել եղբոր հետ, գազարի հյութ է պատրաստել եղբոր հետ, Զատիկ տոնի նկարներ է կցել, օրակարգներ է գրել, իրեն հետաքրքրող խաղեր է խաղացել։ Ինձ ամնաշատը դուր եկավ մարզական խաղերը:

Ապրիլի երկուսից մինչև ապրիլի քսանը ունի տասնվեց հրապարակում։