Այս շաբաթ ես կատարել եմ մաթեմատիայի, մայրենիի, ռուսերենի և անգլերենի առաջադրանքները։ Ես պատրաստել եմ տեսահոլովակ power point ծրագրով: Ես մաթեմատիկայից սովորել եմ իրար տակ բազմապատկել և իրար տակ բաժանել։ Ես իմ ընտանիքի անդամների հետ խաղացել եմ սեղանային խաղ։ Ազատ ժամանակ ես խաղում էի եղբորս հետ, նկարում էի, ֆիլմեր էի դիտում, լեգոյից հսկայական շենքեր էի պատրաստում, գիրք էի կարդում, համակարգչային խաղեր էի խաղում և իմ եղբոր հետ ֆուտբոլ էինք խաղում։ Ես դիտարկել եմ ընկերներիս Սերյոժա Աղամալյանի և Մհեր Պետրոսյանի բլոգերը։ Ինձ դուր եկավ Մհերի մեդիահմտուոթյունը և Սերյոժաի մարազական խաղերը։
Рубрика: Շաբաթվա ամփոփում
Շաբաթվա ամփոփում 17.04.2020
Այս շաբաթ ես կատարել եմ անգլերենի, ռուսերենի, մաթեմատիկայի, մայրենիի առաջադրանքները։ Ես կարդացել եմ <<ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ >> , ինձ դուր եկավ պատմվածքը։ Պատմվածքի մասերից մեկի մասին պատրաստել եմ հեքիաթի գիրք, ցուցադրել եմ մեդիահմտություններս, թե ինչպես օգտվել Power Point ծրագրից, տեսահոլովակ պատրաստել, տեղադրել Youtube, իսկ հետո բլոգ։
Շաբաթվա ամփոփում
12.04.2020
Այս շաբաթ կատարել եմ մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի, ռուսերենի ու երգի առաջադրանքները։ Պատրաստել եմ Power Point-ով և Movie Maker-ով մի քանի տեսահոլովակ։
Ես ընտանիքիս հետ այսօր նշել եմ Սուրբ Զատկի տոնը։ Ես հատուկ ներկերով ու թղթերով գունավորել եմ ձվերը, նկարել եմ զատիկի նկար։